Թուրքիան Հաշուքջիի սպանության գործը հանձնել Է Սաուդյան Արաբիային. Star
Թուրքիան կասեցրել Է լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության գործով դատաքննությունը եւ այն հանձնել Սաուդյան Արաբիային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Star թերթը: Հաշուքջին սպանվել Է 2018 թվականի հոկտեմբերին Ստամբուլում, Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում:
Սկզբում սաուդյան իշխանությունները հերքել են նրա անհետանալը դիվանագիտական ներկայացուցչությունում, բայց որոշ ժամանակ անց տեսագրությունների եւ ձայնագրությունների հայտնվելուց հետո ստիպված են եղել ընդունել, որ Հաշուքջին սպանվել Է «հյուպատոսության աշխատողների հետ վեճի հետեւանքով»: Թուրքիայի ոստիկանությունն այդպես Էլ չի կարողացել գտնել նրա մարմինը:
«Որոշում Է ընդունվել գործը Սաուդյան Արաբիային հանձնել արդարադատության նախարարության դրական եզրակացությունից հետո»,-հաղորդել Է հրատարակությունը: 2020 թվականի սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի դատարանը վերջնական դատավճիռներ Է կայացրել Հաշուքջիի սպանության գործով: Ութ մեղադրյալներից հինգը դատապարտվել Է 20 տարվա բանտարկության, մեկը՝ 10 տարվա, եւս երկուսը դատապարտվել են յոթական տարվա բանտարկության, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ