Իրանում լրագրողներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել․ կա 2 զոհ և տասնյակ վիրավորներ
Իրանում լրագրողներին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 2 լրագրող, ևս 21-ը վիրավորվել են, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։
Նշվում է՝ ավտոբուսը լրագրողներին տեղափոխում էր Արևմտյան Ադրբեջան նահանգում գտնվող Ուրմիո լիճ, որտեղ տարբեր լրատվամիջոցների թղթակիցները ծրագրել էին նյութ պատրաստել։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մի քանի լրագրողներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, իսկ զոհված լրագրողները IRNA և ISNA գործակալությունների աշխատակիցներն են։
Հայտնի է, որ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Վթարի պատճառները պարզվում են։
Կարծիքներ