ԼՀԿ-ի համար ընդունելի է արտահերթ ընտրությունների անցկացման համար Փաշինյանի հայտնած օրը
Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցը: Մարուքյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Փաշինյանի հետ և քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցը։
Վարչապետը ի պատասխան սեղմ ժամկետներում ընտրությունների կազմակերպման մեր պահանջի, առաջարկել է հունիսի 20-ը քննարկել որպես ընտրությունների օր` վերջնաժամկետ։
Իմ կողմից նշվել է, որ սկզբունքային է ընտրությունների անցկացումը սեղմ ժամկետում և դրանք մինչև աշուն կամ 2023 թվականը չթողնելը։
Հետևաբար, հայտնել եմ, որ 2021 թվականի հունիսի 20-ը, որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր մեզ համար ընդունելի է»,- գրել է Մարուքյանը։
Կարծիքներ