Արդարադատության փոխնախարարը ներկայացրել է ՏԻՄ ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումները

Արդարադատության փոխնախարարը ներկայացրել է ՏԻՄ ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումները

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը մասնակցել է «Ապակենտրոնացումը Հայաստանում. նոր օրակարգ՝ Հայաստանում իրականացված տարածքային և վարչական բարեփոխումներից հետո» խորագրով միջազգային համաժողովին: 

Նախարարությունից հայտնում են, որ բացման խոսքում փոխնախարար Թումանյանցը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի Խորհրդի գրասենյակի գործընկերներին և միջազգային փորձագետներին՝ միջազգային լավագույն փորձն ու գիտելիքը փոխանցելու համար, ինչպես նաև ընդգծել է նմանատիպ համաժողովներ անցկացնելու կարևորությունը:

Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման տեսանկյունից կարևորվել են հակակոռուպցիոն, բաց կառավարման, ինչպես նաև թափանցիկության բաղադրիչները և դրանց տեղայնացումը՝ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունում:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ Արդարադատության նախարարությունը շուտով կմեկնարկի 2023–2026թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակմանն ուղղված քննարկումների շարքը:

Հակակոռուպցիոն ռազմավարության փաստաթղթում առանձնապես շեշտադրվելու են տեղական ինքնակառավարման համակարգում թափանցիկությանը, հաշվետվողականությանը և լավ կառավարմանն ուղղված միջոցառումները: Հանդիպումը տեղի է ունեցել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից՝ «Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի հզորացում» ծրագրի շրջանակներում։    

Հետևեք մեզ նաև Տելեգրամում