Ղազախստանում երեք անհայտ անձինք փորձել են մտնել զորամաս
Երեք անհայտ անձինք փորձել են մտնել Ղազախստանի պաշտպանության նախարարության Ակտոբեի մարզում գտնվող զորամասի տարածք, հայտնում է երկրի ՆԳՆ-ն։
«Տեղեկություն է ստացվել երեք անհայտ անձանց կողմից ՊՆ զորամասի տարածք մուտք գործելու փորձի մասին, նախազգուշական կրակոցներից հետո վերջիններս դիմել են փախուստի»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Կարծիքներ