Փոխվարչապետ Գրիգորյանը և Բելառուսի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Փոխվարչապետ Գրիգորյանը և Բելառուսի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր:

Երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական հարաբերությունների իրացման ուղղությամբ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը, մասնավորապես համատեղ արդյունաբերական ծրագրերի իրականացման շրջանակներում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում