Մեղրիի համայնքապետը հրաժարական է տվել, նա հավանաբար կվերցնի պատգամավորական մանդատը

Մեղրիի համայնքապետը հրաժարական է տվել, նա հավանաբար կվերցնի պատգամավորական մանդատը

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է ՓաստԻնֆո կայքը:  Զաքարյանը հավանաբար հրաժարական է տվել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը վերցնելու նպատակով: 

Նշենք, որ Զաքարյանը «Հայաստան» դաշինքի ընտրացուցակի 17-րդ համարն է, իսկ դաշինքը ԱԺ-ում ունենալու է 29 պատգամավոր: 

Նա Մեղրիի համայնքապետի պաշտնոնում է դեռևս 2016 թվականի սեպտեմբերից, և առաջիկա սեպտեմբեր ամսին լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը: 

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Հայաստան» դաշինքը պարտվել է Մեղրիում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ բավականին զգալի տարբերությամբ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում