Քաջարանի քաղաքապետին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, հայտնել է պաշտպան Լուսինե Սահակյանը: Երեկ Փարամազյանը բերման էր ենթարկվել ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտ: Այսօր նրան մեղադրանք է առաջադրվել խարդախությանն օժանդակելու կամ կազմակերպելու, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու համար:
Կարծիքներ