Ճապոնիայում սողանքից 2 օր անց փլատակների տակից դուրս են բերել մոր ու աղջկա

Ճապոնիայում սողանքից 2 օր անց փլատակների տակից դուրս են բերել մոր ու աղջկա

Ճապոնիայում սողանքից 2 օր անց փլատակների տակից դուրս են բերել մոր ու աղջկա։ Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում:
Ընդհանուր առմամբ, փլատակների տակից դուրս է բերվել 23 մարդ, մի կին վերքերից մահացել է: Դրանից առաջ հաղորդվել էր ևս 2 զոհի մասին։

Հողային փլուզումներից տուժած տարածքում 215 մարդ էր ապրում, այժմ նրանց կեսից ավելիի հետ կապ է հաստատված, իշխանությունները փորձում են պարզել ևս 80 մարդու գտնվելու վայրը:

Աթամի քաղաքում ավերվել է շուրջ 130 տուն, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում