Տեսա, որ «արագավազ դաշնակ» Իշխան Սաղաթելյանի լեզուն կրկին մտքից առաջ է ընկել. Արթուր Հովհաննիսյան
Տեսա, որ «արագավազ դաշնակ» Իշխան Սաղաթելյանի լեզուն կրկին մտքից առաջ է ընկել։
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի՝ արտահերթ նիստ հրավիրելու հայտարարությանը:
Հովհաննիսյանի ամբողջական գրառումը՝ ստորև.
«Ուրեմն երկիշխանության մասին երազներ տեսնող Իշխանն ասում է, որ իրենք հաջորդ շաբաթ արտահերթ նիստ են հրավիրելու և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին էլ ասում է՝ «թե տղա եք, եկեք»:
Անկեղծ լինեմ՝ առանց հումոր այս արտահայտությանն անդրադառնալ չի լինի, բայց առաջարկում եմ պարզապես հիշել նախորդ հարցուպատասխանի ընդիմության փախուստը, որի ժամանակ, ի դեպ, այս «տղան» չկար։
Նաև հարկ է ընդգծել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում կան նաև հրաշք կանայք, որոնք ևս «ռևանշիստներին» ասելիք ունեն։
Ծափ ենք տալիս փախչում եք, հետո գնում կիլոմետրերով հեռու կանգնում «դուխով» հայտարարություններ եք անում, որ ո՞ւմ ի՞նչ խաբեք։
Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ամեն օր «պարալիզացված» քաղաքով շատ արագ ու անխոչընդոտ գալիս են Ազգային Ժողով և կատարում ժողովրդի առջև ստանձնած իրենց պարտավորությունները»։
Կարծիքներ