Իսպանիան կրկին վերադառնում է սահմանափակումներին

Իսպանիան կրկին  վերադառնում է սահմանափակումներին

Իսպանիայի իշխանությունները փակել են տասնյակ լողափեր՝ COVID-19-ի պատճառով։ Մասնավորապես, Անդալուզիայում փակվել է ավելի քան 50 լողափ։

 

Տեղական իշխանությունները նման քայլի են դիմել, երբ հանգստյան օրերին լողափերը լեփ-լեցուն են եղել այցելուներով, և մարդիկ չեն պահպանել սոցիալական հեռավորությունը։

 

Իսպանիայի հյուսիսարևմտյան շրջանը՝ Գալիցիան վերադարձել է վերջերս չեղարկված որոշ սահմանափակումների: Առափնյա շրջանների բնակիչներին արգելվել է ճանապարհորդել երկրի այլ վայրեր: Բացի այդ, սահմանվել է դիմակների պարտադիր կրումը։ Բարերն ու ռեստորանները պետք է 50%-ով կրճատեն ծանրաբեռնվածությունը։

 

Սահմանափակումներ են կիրառվել նաև Կատալոնիայում: Սեգրիայի շրջանում ավելի քան 200 հազար մարդ գտնվում է կարանտինում, նրանց չի թույլատրվում մեկնել այլ քաղաքներ:

 

Իսպանիայում մինչ օրս հաստատվել է վարակի 300 հազար դեպք, մահացել է ավելի քան 28 հազար մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում