ՀԱՊԿ ԽՎ Հայաստանի դիտորդները ներկա չեն Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններին

ՀԱՊԿ ԽՎ Հայաստանի դիտորդները ներկա չեն Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններին

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի դիտորդները ներկա չեն Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններին։ Ինչպես տեղեկացնում է «Սպուտնիկ-Բելառուս»-ը, այս մասին հայտնել է ՀԱՊԿ ԽՎ-ի համակարգող Ալիշեր Էրբաևը։

«ՀԱՊԿ-ից դիտորդներ ներկա են գրեթե բոլոր երկրներից, բացի Հայաստանից։ Ինչպես գիտեք, ՀԱՊԿ ԽՎ-ն կոլեգիալ մարմին է, և նրանք պետք է ներկա գտնվեին նման հասարակական-քաղաքական միջոցառման, բայց դա նրանց ընտրությունն է»,-ասել է Էրբաևը։

Հիշեցնենք, որ France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ մասնավորապես նշելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում