Նովոսիբիրսկի գազալցակայանի պայթյունից տուժածների թիվն ավելացել է

Նովոսիբիրսկի գազալցակայանի պայթյունից տուժածների թիվն ավելացել է

Նովոսիբիրսկի գազալցակայանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վիրավորների թիվը հասել է 26-ի։ Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով Նովոսիբիրսկի մարզի շտապօգնության կայանի գլխավոր բժիշկ Իրինա Բոլշակովային։

«Տվյալ պահին կա 26 տուժած, նրանցից մեկի վիճակը ծանր է, կա նաև 12 տարեկան երեխա, որի վիճակը միջին ծանրության է, ավելի շուտ՝ թեթև ծանրության, բայց նրան հոսպիտալացրել են»,- ասել է Բոլշակովան։

Ավելի վաղ գործակալությունը հաղորդել էր 22 տուժածի մասին, այդ թվում՝ 9-ամյա տղայի։

Ըստ Интерфакс-ի՝ Նովոսիբիրսկի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած հրդեհի ընթացքում պայթել են գազով ռեզերվուարներ, գազատար-ավտոմեքենա և մեկ վերգետնյա գազի բաք։ 1200 քմ տարածքի վրա կրակը տեղայնացվել է։ Հրդեհը տարածվել է նաև հարևան ավտոտնակների վրա։ Զոհեր չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում