COVID-19-ի հետևանքով մահացած անձինք այսուհետ կդիահերձվեն

COVID-19-ի հետևանքով մահացած անձինք այսուհետ կդիահերձվեն

Ազգային ժողովը հունիսի 3-ին գումարված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նախագծով առաջարկվում է հանել կորոնավիրուսային հիվանդության  հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը քննարկման ժամանակ անդրադարձել է Աբովյան քաղաքի Դատաբժշկական գիտագործնական  կենտրոնում հայտնաբերված զինծառայողների աճյունների և մասունքների հարցին՝  տարակուսանք հայտնելով, որ առավոտից այդ հարցի առնչությամբ ելույթ ունեցող պատգամավորներն այժմ դահլիճում չեն՝ իրենց հարցերն ուղղելու համար նախարարի պաշտոնակատարին:

Նա Անահիտ Ավանեսյանին առաջարկել է մեկ անգամ ևս անդրադառնալ հարցին:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակում հետևելու է, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում