Էյֆելյան աշտարակը նորից բացվում է զբոսաշրջիկների համար
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով գրեթե իննամսյա դադարից հետո՝ հուլիսի 16-ին, Փարիզում Էյֆելյան աշտարակը վերաբացվել է զբոսաշրջիկների համար:
Այցելուներից պահանջվում է պահպանել կորոնավիրուսային համաճարակի հետ կապված կանոնները՝ հայտնում է france24-ը:
Նրանք պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ և պահպանեն սոցիալական հեռավորությունը: Զբոսաշրջիկների առավելագույն քանակը, որոնք օրվա ընթացքում կարող են բարձրանալ աշտարակ, սահմանափակվում է 10 հազար մարդով: Հուլիսի 21-ից Փարիզի այս գլխավոր տեսարժան վայր այցելել ցանկացող մեծահասակները պետք է ներկայացնեն նաև կորոնավիրուսի բացասական թեստ, քովիդից բուժման վկայական կամ էլ պատվաստման վկայագիր: Երեխաներն ու դեռահասներն ազատված են այդ պահանջներից:
Ենթադրվում է, որ այս տարի այցելուները կլինեն հիմնականում ֆրանսիացիներ, սպասվում են մեծ թվով զբոսաշրջիկներ Իտալիայից ու Իսպանիայից, ամերիկացիները կկազմեն զբոսաշրջիկների 15 տոկոսը, քիչ կլինեն այցելուներ ասիական տարածաշրջանից, իսկ բրիտանացիներ գրեթե չեն լինի:
Կարծիքներ