Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Այն, որ հանձնաժողովները համաձայնել են, որ սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա չափազանց կարևոր ու դրական արձանագրում է։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձաժողովների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին։

«Ադրբեջանի հետ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատված ու սահմանագծված պետական սահման ունենալը երկարաժամկետ խաղաղության ու կայունության հիմք կարող է դառնալ տարածաշրջանի համար ու Հայաստանը շարունակելու է անշեղորեն շարժվել այս ուղղությամբ։

Հ.Գ. Շուտով հայտնի ուժերը մյուս հայտնի ուժերից «մետոձիչկաները» կստանան ու դրանք թևի տակ դրած 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված, բայց միանշանակ է, որ Հայաստանի ժողովուրդը շատ լավ է հասկանում այս գործընթացի՝ Հայաստանի ինքնիշխանության, անկախության ու անվտանգության համար կարևոր ու դրական լինելը»,- հավելել է Ալեքսանյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում