Մերկելը հայտարարել է, որ շատ գոհ կլինի, եթե Պուտինն ու Բայդենն անձնական հանդիպում ունենան
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ շատ ուրախ կլինի, եթե Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենն անձամբ հանդիպեն:
«Կարող եք հակառակ կարծիքի լինել, սակայն չնայած դրան՝ խոսեք և հանդիպումներ անցկացրեք»,- ասել է նա լրագրողներին երեքշաբթի օրը՝ ԵՄ գագաթնաժողովից հետո:
«Ռուսաստանի նախագահը և ես դա անում ենք…Մենք կարող ենք ավելի շատ խթանել մեր եվրոպական շահերը Ռուսաստանի նախագահի հետ երկխոսության ժամանակ»,- ասել է Մերկելն ու ավելացրել, որ շատ ուրախ կլինի, եթե երկու երկրների ղեկավարների հանդիպումը կայանա:
«Դրանք միշտ անցկացվել են, նույնիսկ սառը պատերազմի տարիներին: Դիվանագիտությունը հաջողության հնարավորություն կունենա միայն այն դեպքում, եթե երկխոսություն լինի միմյանց հետ»,- ընդգծել է նա:
Կարծիքներ