Իտալիայում պոկվել է ճոպանուղու խցիկը․կան զոհեր

Իտալիայում պոկվել է ճոպանուղու խցիկը․կան զոհեր

Հյուսիսային Իտալիայում ճոպանուղում տեղի ունեցած վթարի հետևանքով ութ մարդ է մահացել, РИА Новости- ին հայտնել է հյուսիսային Պիեմոնտի շրջանի լեռնափրկարարական ծառայության խոսնակը:

«Խցիկում տասը մարդ կար, ես հաստատում եմ, որ նրանցից ութը մահացել են: Երկու երեխայի ծանր վիճակում տեղափոխել են Թուրինի հիվանդանոց»,-ասել է նա:

Դեպքը տեղի է ունեցել գրեթե 1500 մետր բարձրության՝ Լագո Մաջորե լճի ափին և Մոնտերոնե լեռան ափին գտնվող Ստրեսա գյուղը միացնող ճոպանուղու վրա: Ճոպանուղու փլուզումը տեղի է ունեցել լեռան գագաթից 300 մետր բարձրության վրա:

Ինչպես նշվում է, երկար լոքդաունից հետո ճոպանուղին սկսել էր   աշխատանքը մեկ ամիս առաջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում