Բայդենի ասուլիսն ավարտվել է սկանդալով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ժնևում երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ավարտին լեզվակռվի է բռնվել CNN-ի լրագրողուհի Քեյթլին Քոլինզի հետ։
Նախագահը պատրաստվում էր հեռանալ, երբ Քոլինզը հարցրել է նրան․ «Վստա՞հ եք, որ Պուտինը կփոխի վարքագիծը»։
Բայդենը վերադարձել է ու պատասխանել․ «Վստահ չեմ։ Գրողը տանի, ի՞նչ էիք անում այս ողջ ընթացքում, երբ ասել եմ, որ վստահ եմ․․․»։ Բայդենը պարզաբանել է, որ Մոսկվայի վարքագիծը կփոխվի, եթե մնացյալ աշխարհն արձագանքի դրան, և դա նվազեցնի ՌԴ համաշխարհային դիրքը։ «Ես ոչնչում վստահ չեն, պարզապես փաստերն եմ արձանագրում»,- ասել է նա։
Քոլինզն ասել է․ «Հաշվի առնելով, որ նրա (Պուտինի) վարքը չի փոխվել, և այս մամուլի ասուլիսին, նստելով Ձեզ հետ մի քանի ժամ, նա հերքել է իր մասնակցությունը կիբերհարձակումներին, նվազեցրել է մարդու իրավունքների խախտումերի նշանակությունը, նույնիսկ հրաժարվել է արտասանել Ալեքսեյ Նավալնիի անունը։ Եվ այսպիսով, դա կառուցողական հանդիպո՞ւմ է, ինչպես ձևակերպել է նախագահ Պուտինը»։
«Եթե դուք դա չեք հասկանում, նշանակում է՝ Ձեր գործով չեք զբաղվում»,-ասել է Բայդենը։
CNN-ի հաղորդմամբ՝ նախագահն այնուհետև ներողություն է խնդրել լրագրողուհուց։
Կարծիքներ