ԱՄՆ-ի արեւմուտքում ավելի քան 470 հազար հեկտար հողատարածություն ընդգրկված է բնական հրդեհներով
ԱՄՆ-ի արեւմուտքում ավելի քան 470 հազար հողատարածություն Է ընդգրկված բնական հրդեհերով: Հուլիսի 18-ին իր կայքում այդ մասին հայտնել Է Ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնը, որը բազավորված Է Այդահում:
Ըստ այդ կենտրոնի տեղեկատվության այս պահին արձանագրված են 80 խոշոր բնական հրդեհներ: 13 նահանգների տարածքում այրման ընդհանուր մակերեսը կազմում Է ավելի քան 475,9 հազար հեկտար: Տարվա սկզբից տարբեր աստիճանի բնական հրդեհների հետեւանքով ԱՄՆ-ում այրվել Է 1 միլիոնից ավելի հեկտար հողատարածություն:
Առավել ծանր իրավիճակ Է դիտվում Մոնտանայի նահագում, որտեղ արձանագրված են 18 խոշոր բռնկումներ: Այդահոյում 17 խոշոր հրդեհ Է մոլեգնում: Կալիֆոռնիայում եւ Օրեգոնում՝ 9-ական: Տուժածների եւ զոհվածների մասին տվյալներ առայժմ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ