Դպրոցից կատարված գողությունը բացահայտվել է, գողոնը՝ հայտնաբերվել

Դպրոցից կատարված գողությունը բացահայտվել է, գողոնը՝ հայտնաբերվել

Հունիսի 25-ին Հրազդան քաղաքի դպրոցներից մեկի տնօրենից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ հունիսի 24-ի ժամը 23.00-23.40-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դպրոցի առաջին հարկի լաբորատորիայի դասասենյակի պատուհանը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել դպրոց, կոտրել դասասենյակների դռներն ու պատուհանները, ապա կոտրելով ուսուցչանոցի դուռը՝ գողացել են 343.890 դրամ արժողությամբ նոթբուք:

Հրազդանի բաժնի քրեական հետախույզների և Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասից բերման է ենթարկվել հրազդանցի 39-ամյա մի տղամարդ:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է:

Կատարվում է հետաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Հետևեք մեզ նաև Տելեգրամում