Իսրայելն աշխարհի առաջին երկիրն է դարձել, որտեղ բնակիչների կեսից ավելին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Իսրայել պետությունն աշխարհի առաջին երկիրն է դարձել, որտեղ բնակչության կեսից ավելին պատվաստվել է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ: Ըստ ՏԱՍՍ-ի հաշվարկների, որոնք արվում են պաշտոնական տվյալների եւ լրատվամիջոցների տեղեկատվության հիման վրա` 8.9 միլիոն բնակչությամբ պետությունում պատվաստվել է 5.54 միլիոն իսրայելցի կամ բնակչության 62.42 տոկոսը:
Այսպիսով, Իսրայելը պատվաստվածների թվով առաջատար է դարձել աշխարհում: Այս ցուցանիշով երկրորդ տեղում է ԱՄԷ-ն (44.79 տոկոս), երրորդ տեղում` Սեյշելները (40.49 տոկոս):
Պատվաստված բնակիչների 10 տոկոսի նշագիծը հատել են Մեծ Բրիտանիան (18.95 տոկոս), Միացյալ Նահանգները (12.84 տոկոս) եւ Բահրեյնը (11.63 տոկոս): Աշխարհում արված պատվաստումների թվով շարունակում է առաջատար մնալ ԱՄՆ-ն` 42 միլիոն մարդ:
Երկրորդ տեղում Չինաստանն է (31.2 միլիոն պատվաստում): Առաջատարների եռյակը եզրափակում է Մեծ Բրիտանիայն (12.6 միլիոն): Ըստ ՏԱՍՍ-ի գնահատականների` աշխարհում պատվաստվել է ընդհանուր մոտ 131.9 միլիոն մարդ կամ աշխարհի բնակչության 1.7 տոկոսը:
Կարծիքներ