Ուկրաինան և Հունաստանն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինան և Հունաստանն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինան և Հունաստանն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցցանցի իր էջում հայտնել է, որ փաստաթուղթը ստորագրվել է Բրյուսելում Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի շրջանակներում՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հանդիպման ժամանակ:

«Հունաստանը պատրաստ է շարունակել ապահովել մեր պետության ամենահրատապ պաշտպանական կարիքները։ Այն լրացուցիչ ռեսուրսներ կտրամադրի F-16 ինքնաթիռների մեր օդաչուների և տեխնիկական անձնակազմի վերապատրաստումն արագացնելու համար»,- գրել է Զելենսկին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում