Դուշանբեում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նիստը

Դուշանբեում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նիստը

Դուշանբեում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նիստը, հայտնում է RIA Novosti-ն։

ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահությունը համընկել է արտակարգ մարտահրավերների և սպառնալիքների շրջանի հետ, որոնց բախվել է հավաքական անվտանգության տարածաշրջանը։ Այս մասին հայտարարել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը՝ նիստի բացմանը ելույթ ունենալիս։

Այդուհանդերձ, Ռահմոնի խոսքով՝ հաջողվել է ապահովել քաղաքական փոխգործակցության բարձր մակարդակ, արտաքին քաղաքական դիրքորոշումների համակարգում։ «Մենք կշարունակենք միջազգային և տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցերով հայտարարությունների ընդունումը»,-ասել է նա։

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցում է տեսակապով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում