Դժբախտ պատահարի պատճառով մահացել է Լատվիայի հոկեյի հավաքականի դարպասապահը
Դժբախտ պատահարի պատճառով մահացել է Լատվիայի հոկեյի հավաքականի ու NHL-ի «Կոլամբուս Բլու Ջեքեթսի» դարպասապահ Մատիս Կիվելնիեկսը:
Ամերիկյան ակումբը հայտարարել է, որ մահվան պատճառ է դարձել ընկնելու ժամանակ գլխի վնասվածքը: Լատվիական Delfi-ն տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարության ժամանակ Կիվելնիեկսի կրծքավանդակին է դիպչել անսարք ճայթրուկը, որը պետք է օդում պայթեր տոնական հրավառության ժամանակ։ Ճայթրուկի հարվածից նա ընկել է և գլխի մահացու վնասվածք ստացել:
Կարծիքներ