Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է մեղադրել Հայաստանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին մեղադրել է Հայաստանին ականապատ դաշտերի քարտեզներն իբր չտրամադրելու մեջ։
«Ականապատված տարածքների ճշգրիտ քարտեզների տրամադրումից հայկական կողմի հրաժարվելը խոչընդոտում է տեղահանվածների վերադարձին, ինչպես նաև Ադրբեջանի տարածքներում լայնածավալ վերանորոգման և վերականգնման աշխատանքների իրականացմանը, խաթարում է տարածաշրջանում խաղաղության գործընթացը: Միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը Ադրբեջանում ականային սպառնալիքի վերացման համար»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Ադրբեջանական լրատվամիջոցները, ավելի վաղ՝ փետրվարի 12-ին, հղում անելով Ադրբեջանի ականազերծման պետական գործակալության հրապարակած տեղեկատվությանը, հայտնել էին, որ Հայաստանը փոխանցել է Լեռնային Ղարաբաղում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան:
Այսօր ադրբեջանական մամուլն ավելի վաղ լուրեր էր տարածել, թե իբր 4 ադրբեջանցի է պայթել ականի վրա Թարթառում և ևս մեկը՝ Ակնայում (Աղդամ):
Կարծիքներ