Բելառուսում բերման է ենթարկվել շուրջ 140 ցուցարար
Ըստ «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի տվյալների՝ դեկտեմբերի 13-ին Բելառուսում բողոքի հերթական գործողությունների ժամանակ ուժայինները բերման են ենթարկել 139 մարդու։ Ձերբակալությունների մեծ մասը տեղի է ունեցել Մինսկում:
Օգոստոսի սկզբին հանրապետության նախագահի ընտրությունից ի վեր Բելառուսում բողոքի ցույցերը չեն դադարել: Քաղաքացիները համաձայն չեն Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակի հետ: Ավանդաբար, հիմնական գործողություններն անցկացվում են կիրակի օրը:
Գործողությունների նախօրեին Մինսկ են բերվել ռազմական տեխնիկա և ուժայիններով միկրոավտոբուսներ: Ականատեսները հայտնել են ջրցան մեքենաների մասին:
Կարծիքներ