ԱԺ նախագահը հյուրընկալել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին

ԱԺ նախագահը հյուրընկալել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին

Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներ՝ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին, Կենտրոնական վարչության անդամ Խաչիկ Քեշիշյանին և Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է կուսակցության մասնակցությունը արտախորհրդարանական ուժերի միջեւ ձևավորված համագործակցության նոր ֆորմատին: Ալեն Սիմոնյանը արժևորել է ՍԴՀ կուսակցության հետ փոխգործակցությունը՝ այդ համատեքստում առանձնացնելով Սփյուռքի հայ համայնքներում վերջինիս ունեցած դերակատարությունը:

ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը, անդրադառնալով Հայաստանի հետպատերազմյան իրավիճակին ու երկրի ապագային, կարևորել է օրենսդիր մարմնի գործունեությունը, առաջիկայում ընդունվելիք օրենքներն ու որոշումները:

Կողմերը քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր. արտաքին մարտահրավերների հաղթահարման տեսանկյունից առանցքային է համարվել քաղաքական ուժերի միասնականությունը՝ անկախ ունեցած տարակարծություններից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ էեղել նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում