«Internatiօnal IDEA» միջազգային հեղինակավոր կազմակերպությունն աջակցելու է արդարադատության նախարարությանը
Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ Կարեն Անդրեասյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ընդունել է միջազգային հեղինակավոր «Internatiօnal IDEA» (International Institute for Democracy and Electoral Assistance) միջկառավարական կազմակերպության ներկայացուցիչներին։
«Internatiօnal IDEA»-ն աջակցում է ժողովրդավարության կայունությանն ամբողջ աշխարհում։ Հանրահայտ այս կազմակերպությունը երկու տասնյակից ավելի երկրների աջակցել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացում՝ այն ավելի թափանցիկ և ժողովրդավարական դարձնելու համար։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սահմանադրական բարեփոխումներն իրականացնելու հարցն ու հիմնադրամի ներկայացվածությունը՝ բարեփոխումների գործընթացում։
«Internatiօnal IDEA»-ի ներկայացուցիչները ողջունել են Սահմանադրական բարեփոխումների գործընթացում արդարադատության նախարարության ջանքերը` ընդգծելով, որ բարեփոխումները կարևոր են, և դրանք պետք է ընդունելի լինեն ժողովրդի համար։
Նախարարը շնորհակալություն է հայտնել «Internatiօnal IDEA»-ներկայացուցիչներին՝ Սահմանադրական բարեփոխումների գործընթացում ցուցաբերած աջակցության համար։
Կազմակերպության ներկայացուցիչները կարևորել են նախարարության կողմից իրականացվող աշխատանքները, և պատրաստակամություն են հայտնել աջակցել արդարադատության ոլորտի բարեփոխումներին։
Արդարադատության նախարարն ու «Internatiօnal IDEA»-ի ներկայացուցիչները պայմանավորվել են համատեղ ջանքերով իրականացնել Սահմանադրական բարեփոխումները։
Կարծիքներ