Հունվար-մայիսին 10.2% տնտեսական ակտիվության աճ է գրանցվել․ Բաբկեն Թունյան

Հունվար-մայիսին 10.2% տնտեսական ակտիվության աճ է գրանցվել․ Բաբկեն Թունյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան գրառում է արել և տեղեկացրել տնտեսական ակտիվության նոր ցուցանիշի մասին։

 «Այս տարվա մայիսին Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպն արագացել է: Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022 թվականի հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՏԱՑ-ը (տնտեսական ակտիվության ցուցանիշ) աճել է 10.2%-ով: Ամսական կտրվածքով (մայիսը անցած տարվա մայիսի համեմատ) տնտեսական ակտիվությունն աճել է 13%-ով»,- գրել է Թունյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում