ԵՄ դեսպան Մարագոսը ցավակցություն է հայտնել Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ

ԵՄ դեսպան Մարագոսը ցավակցություն է հայտնել Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ցավակցել է 36 տարի առաջ Սումգայիթում ադրբեջանական վայրագությունների հետևանքով հարազատների և ընկերների կորցրած անձանց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպան Մարագոսը «X» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է. «Խորին ցավակցություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր 36 տարի առաջ Սումգայիթում կորցրել են հարազատներին ու ընկերներին։ Մենք բոլորս պետք է շարունակենք հաշտեցման և կայուն, տևական խաղաղության հասնելու լավագույն ջանքերը, որպեսզի համոզվենք, որ նման ողբերգությունները երբեք չեն կրկնվի»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում