Ես և իմ գործընկեր Ջուլհակյանը որոշել էինք օրենսդրական նախաձեռնությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով փոփոխություն իրականացնել․Նազելի Բաղդասարյան

Ես և իմ գործընկեր Ջուլհակյանը որոշել էինք օրենսդրական նախաձեռնությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով փոփոխություն իրականացնել․Նազելի Բաղդասարյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ռազմական գործողությունների հետևանքով անհայտ բացակայող ճանաչելու հարցն այժմ իրականացվում է բացառապես դատական ընթացակարգով։ Այն ենթադրում է որոշ դատական ծախսեր, այդ թվում՝ պետական տուրք։ Ես և իմ գործընկեր Արուսյակ Ջուլհակյանը որոշել էինք օրենսդրական նախաձեռնությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն իրականացնել, ինչի արդյունքում՝ վերընշված հանգամանքով անհայտ բացակայողի ճանաչման պարագայում պետական տուրքի արտոնություն կտրվեր։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, հարցի հետ կապված ներկայացրեց նախարարության դիրքորոշումը եւ նշեց, որ դիմելու են Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի անհայտ բացակայող ճանաչելու գործերը դատավորները լսեն սեղմ ժամկետում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում