Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարներին պատկանող կառուցներին
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում վերահսկողություն իրականացնող ՀԱՄԱՍ շարժման հրամանատարներին պատկանող կենտրոնակայանների ուղղությամբ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է իսրայելական բանակի մամուլի հաղորդագրության մեջ:
Բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ իրենց տեղեկություններով՝ հարձակման ենթարկված կառույցները կիրառվել են «ահաբեկչական կազմակերպության ռազմական նպատակների համար»:
Հիշեցնենք, որ պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 212-ի, որոնցից 61-ը երեխա և 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:
Կարծիքներ