«Ավելի տաք ձմեռ» արցախյան ընտանիքների համար  TotoGaming-ի նախաձեռնությունը 

«Ավելի տաք ձմեռ» արցախյան ընտանիքների համար 
TotoGaming-ի նախաձեռնությունը 
 
Դեկտեմբերի 26-ին և 27-ին՝ ժամը 19։30-ին, 
TotoGaming ընկերությունը Տիկնիկային թատրոնում կազմակերպեց բարեգործական միջոցառում: Նպատակն էր օգնել Հայաստանում գտնվող արցախցիներին անցկացնել ձմեռը ջերմ միջավայրում և զգալ, որ իրենք միայնակ չեն։  
Միջոցառման ժամանակ ընկերության ներկայացուցիչները գործընկերների համար նախատեսված ամանորյա նվերների փաթեթները փոխանցեցին Արցախից ժամանած ընտանիքներին: Անցած ողբերգական դեպքերից հետո բարի կամքի այս դրսևորումը շատ ողջունելի է՝ թե՛ TotoGaming-ի և թե՛ նրա գործընկերների կողմից: Նշենք, որ ընկերության գործընկերներն էլ ունեցան իրենց յուրահատուկ նվերները՝ արցախցի երեխաների պատրաստած տիկնիկներ, որոնք հաջողություն և նոր ձեռքբերումներ են խորհրդանշում գալիք նոր 2021 տարում։  
Աշունը շատ «ցուրտ» ստացվեց այս տարի, սակայն ձմեռը կարող է և պետք է «ավելի տաք» լինի՝ բոլորիս ջանքերով: Ամանորը բարության ժամանակ է։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում