ՀՀԿ-ի մի մասը շտապել է միանալ Քոչարյանին. «Հրապարակ»․

ՀՀԿ-ի մի մասը շտապել է միանալ Քոչարյանին. «Հրապարակ»․

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» եւ ՀՀԿ-Վանեցյան «Պատիվ ունեմ» դաշինքների միջեւ մրցակցությունը գնալով աճում է։ Թեեւ շաբաթներ առաջ գրվեց, որ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը ներգրավված է Քոչարյանի նախընտրական շտաբում՝ իրավական հարցերի պատասխանատուն կլինի, սակայն երեկ հայտնի դարձավ, որ նա է գլխավորելու «Պատիվ ունեմ»-ի նախընտրական շտաբը։ Սերժ Սարգսյանին հաջողվել է նրան հետ բերել, ի դեպ՝ շտաբի աշխատանքները վերահսկում է անձամբ երրորդ նախագահը։ «Հայրենիքի» կողմից շտաբում ներգրավված կլինի Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, Վահրամ Բաղդասարյանը կհամակարգի մարզային պատասխանատուների աշխատանքը։

Տեղեկություններ ունենք, որ Վանեցյանի դաշինքը ընտրությունները կազմակերպում է նախկին սովետական շրջանների սկզբունքով՝ յուրաքանչյուրում շտաբ կբացվի եւ պատասխանատու կնշանակվի։ Այժմ 2 թիմում հաշվառում են ունեցած ռեսուրսները եւ աշխատանքային թիմերի ու վստահված անձերի ցուցակներն են կազմում։ Խնդիրն այն է, որ հանրապետականներից շատերը, կարծելով, թե ՀՀԿ-ն չի մասնակցելու ընտրություններին, շտապել են միանալ Ռ․ Քոչարյանի թիմին, որպեսզի Նիկոլի վերարտադրվելու դեմն առնեն, հիմա մի մասը հետ է վերադառնում մայր-կուսակցություն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/51ace10b04684eab374c4056d1ea3958?fbclid=IwAR2AxNB3HX9ZF6aRx42xmtzrqzPs7iO_PYMJ_MkBdygAVNtGCfvnCDsyWg4

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Հետևեք մեզ նաև Տելեգրամում