Ռուբեն Ռուբինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 8-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Վերջինս ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական ծառայության ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում կատարած աշխատանքի համար:
Դեսպանն էլ իր հերթին կարեւորել է հայ-ամերիկյան համագործակցության խորացման, միջխորհրդարանական կապերի զարգացման ուղղությամբ իրականացված համատեղ աշխատանքը:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Ռուբեն Ռուբինյանը Լին Թրեյսիին մաղթել է նորանոր հաջողություններ աշխատանքային հետագա գործունեության մեջ:
Կարծիքներ