Ավելի քան 30 կին դատի է տվել Pornhub-ին՝ մեղադրելով չհամաձայնեցված կոնտենտի օգտագործման մեջ
Ավելի քան 30 կին դատի է տվել Pornhub-ին՝ պորտալին մեղադրելով մարդկանց վաճառքի, մանկական պոռնոգրաֆիայի տարածման, դրամաշորթության եւ այլ հանցագործությունների մասին դաշնային օրենքները խախտելու մեջ, տեղեկացնում է NBC-ն։
Հայցում հավաստիացվում է, որ Pornhub-ի մայր ընկերությունը՝ MindGeek-ը եւ նրա պոռնո-բրենդների համաստեղությունը հանցավոր ձեռնարկություն է, որը գնում եւ տեղադրում է ապօրինի կոնտենտ, որը հաճախ ստացվում է մարդկանց վաճառքի եւ սեռական բռնության հետեւանքով։
Կանայք հավաստիացնում են, որ MindGeek-ը օգտագործել է չհամաձայնեցված կոնտենտ, որպեսզի «գերիշխող օնլայն-պոռնոգրաֆիական ընկերությունը դառնա աշխարհում»։
Հայցում ասվում է, որ կանայք դարձել են սեռական շահագործման, բռնաբարության եւ մարդկանց առքուվաճառքի զոհ։ Կանայք հայցում հայտարարում են, որ դարձել են չարտոնված տեսահոլովակների զոհեր, որոնք տեղակայվել եւ տարածվել են Pornhub-ում։
Pornhub-ը չի ընդունել մեղադրանքները՝ դրանք անվանելով անհեթեթ եւ անմիտ։
Կարծիքներ