Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 61-ամյա տղամարդու դիակը

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 61-ամյա տղամարդու դիակը

Հաղորդվել էր 1961 թ ծնված Բորիս Եղիազարյանի անհետ կորելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 16-ին Աղի լիճ կոչվող տարածքի հարակից բլրի վրա հայտնաբերվել է Բորիս Եղիազարյանի դիակը՝ կիսանեխած և կենդանիների կողմից հոշոտված վիճակում: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում