Արցախի ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել զինծառայողների վնասների հատուցման պրոգրեսիվ վճարներին
Արցախի Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, Արթուր Հարությունյանի նախագահությամբ, տեղի է ունեցել հունվարի 21-ին:
Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, օրակարգի առաջին հարցը «Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու մասին» հարցն էր:
«Հանձնաժողովի անդամների միաձայն առաջարկությամբ «Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու մասին» հարցի քննարկումը հետաձգվեց՝ լրացուցիչ փաստաթղթերի ներկայցմամբ պայմանավորված:
Օրակարգի երկրորդ կետում ««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր:
Արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կատարել պրոգրեսիվ համակարգ, համաձայն որի կախված եկամտի չափից դրոշմանիշային վճար վճարողները կվճարեն 1500-ից մինչև 15000 ՀՀ դրամի չափով դրոշմանիշային վճար:
Նախարարը պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին:
Հանձնաժողովը քննարկել և 6 կողմ ձայների համամասնությամբ նախագծին տվել է դրական եզրակացություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ