Մոսկվայում ավելի քան հարյուր միգրանտի մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուքի պատճառն աղջիկներն էին
Բացահայտվել է կոնֆլիկտի պատճառը, որը միգրանտների զանգվածային ծեծկռտուքի էր հանգեցրել Մոսկվայում, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:
Ըստ թերթի ՝ ամեն ինչ սկսվել էր հուլիսի 11-ին: Առաքիչ աշխատող երեք ղրղզ իրենց հայրենակից կանանց տեսել էին տաջիկների հետ եւ դիտողություն էին արել նրանց: Ի պատասխան՝ աղջիկների ուղեկիցները դանակով հարձակվել են առաքիչների վրա: Տուժած ղրղզները հոսպիտալացվել էին:
Միջադեպի մասին տեղեկությունը հասել էր սփյուռքի ներկայացուցիչներին, ինչից հետո չաթեր հայտնվեցին մեսենջերներում, որտեղ Ղրղըզստանի քաղաքացիներն առաջարկում էին վրեժ լուծել իրենց հայրենակիցների համար:
Ինչպես հաղորդում է «ՌԵՆ ՏՎ»-ն, Մոսկվայում «Կուզմինսկի» մոտրոյի կայարանի մոտ հարյուրից ավելի միգրանտներ զանգվածային ծեծկռտուք էին կազմակերպել: Հեռուստաալիքի տվյալներով՝ կոնֆլիկտը սկսվել էր տեղի թատրոնի դիմացի հրապարակում: Ագրեսիվ մարդկանց ամբոխը բղավում էր, կոտրում ավտոմեքենաներն ու ծեծում միմյանց: Կոնֆլիկտի մասնակիցների մեծ մասը բերման էր ենթարկվել:
Կարծիքներ