Ավելի քան 400 իսլամիստ փախել է Սոմալիի բանտից
Հյուսիսարևելյան Սոմալիում իսլամիստական «Ալ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման անդամները հարձակում են գործել Բոսասո քաղաքի բանտի վրա, գրավել այն և ազատ արձակել հարյուրավոր բանտարկյալների:
Այս մասին այսօր հաղորդել է սոմալիական Garowe պորտալը:
Փոխհրաձգության ընթացքում ութ մարդ է զոհվել։ Զինյալներին հաջողվել է վերահսկողություն հաստատել ամբողջ շենքի վրա՝ նախքան իրավապահների ժամանելը։
Նշվում է՝ զինյալները բանտում ազատ են արձակել ավելի քան 400 բանտարկյալի: Նրանց մեծ մասն իսլամիստներ են, որոնք սպասում էին դատավարության մեկնարկին:
Հիշեցնենք՝ նավահանգստային Բոսասո քաղաքում գտնվող բանտը ամենամեծն է Սոմալիի Պունտլենդ նահանգում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, վերջերս Հայիթիում ավելի քան 400 բանտարկյալ փախել էր մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում գտնվող Քրուա-դե-Բուկե բանտից: Փախուստի ժամանակ զոհվել էր 25 մարդ, այդ թվում՝ բանտի պետը։
Կարծիքներ