Բայդենը խոստովանել է «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունը դադարեցնելու անհնարինությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցները չեն կարողանա դադարեցնել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը, քանի որ այն գրեթե ավարտված է: Նրա խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է, որ նախագծի դեմ սահմանափակումները կարող են անարդյունավետ լինել Եվրոպայի հետ հարաբերությունների համար:
Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել «Հյուսիսային հոսք-2» նախագծին մասնակցող ռուսական կազմակերպությունների ու նավերի նկատմամբ:
Բալթիկ ծովի ընդերքով Ռուսաստանից Գերմանիա «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը նախատեսված էր ավարտել 2019-ի վերջին: Սակայն դրան խանգարեց ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքը, եվրոպական ընկերությունները սկսեցին լքել նախագիծը: ԱՄՆ-ից բացի, նախագծին դեմ են Լիտվան, Լատվիան և Ուկրաինան:
Կարծիքներ