ԶԼՄ. Ռուսաստանը եւ Ֆրանսիան անցած տարի գաղտնի արտաքսել են դիվանագետներին
Ռուսաստանը եւ Ֆրանսիան անցած տարի գաղտնի արտաքսել են դիվանագետների, հաղորդում է Les Echos-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է Gazeta-ն:
Աղբյուրների տվյալներով՝ Փարիզում ռուսական դեսպանատան տնտեսական ծառայության աշխատակիցներից մեկը արտաքսվել է լրտեսությանը ենթադրյալ մասնակցության պատճառով: Ի պատասխան՝ Ռուսաստանն արտաքսել է Մոսկվայում ֆրանսիական դեսպանատան տնտեսական բաժնի աշխատակիցներից մեկին:
Ռուսաստանում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը:
2020 թվականի փետրվարին Գերմանիան, Լեհաստանն ու Շվեդիան արտաքսել են ռուս դիվանագետներին այն բանից հետո, երբ Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է ճանաչել ԵՄ մի քանի դիվանագետների:
Կարծիքներ