Բաբաջանյան փողոցում ամուսինը դանակահարել է կնոջը
Այսօր, հունիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցում «Արմատ Ֆուդի» դիմաց դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։
Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։
Մինչ կժամանեին ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ռաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ, 2-րդ վաշտի պարեկներ Սեդրակ Մարդոյանն ու Էդգար Սաֆարյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հետքերը չվերանան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Մալաթիայի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ ամուսինը դանակահարել է կնոջը, ով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Կարծիքներ