«ՎՏԲ-Հայաստան Բանկի» ծառայությունները հասանելի են ամբողջությամբ, բացառությամբ՝ փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների. ԿԲ

«ՎՏԲ-Հայաստան Բանկի» ծառայությունները հասանելի են ամբողջությամբ, բացառությամբ՝ փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների. ԿԲ

Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ստեղծված է ՀՀ օրենսդրությամբ, կարգավորվում ու վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայությունները և գործիքները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ, բացառությամբ փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների, որոնց հետ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Բանկի www.vtb.am պաշտոնական կայքում․ տեղեկացնում են ՀՀ ԿԲ-ից։ ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի բավարար իրացվելիություն և կապիտալ սպասարկելու իր բոլոր պարտավորությունները։ Բանկին հասանելի են նաև Կենտրոնական բանկի կողմից իրացվելիության տրամադրման մշտական հնարավորության գործիքները:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում