Բլինկենը հայտարարել Է, որ Բայդենը Պուտինի հետ կքննարկի հարաբերությունների կայունացումը
ՌԴ-ի հետ ԱՄՆ-ի ավելի կայուն և կանխատեսելի հարաբերությունների հնարավորությունը կախված է Մոսկվայի որոշումից, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:ծ
«Մենք ուշադիր կհետևենք ռուսական գործողություններին և ինչ գործողություններ ՌԴ-ն կընտրի… եթե ՌԴ-ն որոշի անխոհեմ կամ ագրեսիվ գործել, մենք կպատասխանենք», – ասել է Բլինկենը Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում:
«Բայց մենք էսկալացիա չենք փնտրում, մենք կնախընտրեինք ավելի կայուն և կանխատեսելի հարաբերություններ, և եթե Ռուսաստանը շարժվի այդ ուղղությամբ, ապա մենք էլ նույնը կանենք։ Կարծում եմ ՝ նախագահ Բայդենը հնարավորություն կունենա, երբ հանդիպում ունենա նախագահ Պուտինի հետ, այդ մասին ուղիղ խոսել», – ասել է Բլինկենը։
Նա հիշեցրել է, որ չնայած «խորը հակասություններին», ԱՄՆ-ն և ՌԴ-ն կարողացել են երկարաձգել ՌՀՍ-3 ռազմավարական պայմանագիրը:
«Մենք այլ հնարավորություններ էլ կփնտրենք (համագործակցության – խմբ.), բայց… դա կլինի այն բանի արդյունքը, ինչ Ռուսաստանը կորոշի անել կամ չանել», – հավելել է Բլինկենը:
Կարծիքներ