Էստոնիայի նախագահի թեկնածուն ՌԴ-ի հանդեպ տարածքային հավակնություններ ունի
Էստոնիայի նախագահի թեկնածու, Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Հեն Պելլուասը Ռուսաստանից պահանջել է վերադարձնել իրենց տարածքի մի մասը: Այդ մասին նա հայտարարել է Էստոնիայի ժողովրդական պահպանողական կուսակցության (EKRE) համագումարի ժամանակ:
Նրա խոսքով ՝ 1920 թվականին Ռուսաստանի և Էստոնիայի միջև կնքված Տարտուի խաղաղության պայմանագիրը և դրանում նշված պետական սահմանը դեռ ուժի մեջ են: Տարտուի խաղաղության պայմանագիրը ՄԱԿ-ի գործող միջազգային պայմանագրերի գրանցամատյանում է: Հետևաբար, նրա կարծիքով, Էստոնիան կարող է պահանջել այն հողերը, որոնք փոխանցվել են իրեն այս համաձայնագրի շրջանակներում:
«Կարիք կամ հիմք չկա օրինականացնելու Պեչորայի և Նարվայի այն կողմում գտնվող տարածքների հանցավոր օկուպացիան»,-հայտարարել է նա:
Տարտուի պայմանագիրը կնքվել է Խորհրդային Ռուսաստանի և Էստոնիայի միջև 1920 թ. փետրվարի 2-ին: 1940 թվականին, երկրի՝ ԽՍՀՄ կազմի մեջ մտնելուց հետո, փաստաթղթում նշված տարածքները փոխանցվել են ՌՍՖՍՀ-ին: Ռուսաստանի արտգործնախարարությունը բազմիցս նշել է, որ պայմանագիրն անվավեր է դարձել այն բանից հետո, երբ Էստոնիան մտել է ԽՍՀՄ կազմի մեջ:
Ռուսաստանի և Էստոնիայի միջև սահմանային բանակցությունները շարունակվում են երկար տարիներ: 2005-ին կողմերը ստորագրեցին առաջին սահմանային համաձայնագիրը, բայց վավերացման ընթացքում էստոնական կողմը դրանում հղում կատարեց Տարտուի խաղաղության պայմանագրին, որից հետո Մոսկվան հետ կանչեց ստորագրությունը: 2014-ին երկրները ստորագրեցին նոր համաձայնագիր, որը դեռ չի վավերացվել:
Կարծիքներ