Բեզոսը հեռանում է Amazon-ի գլխավոր տնօրենի պաշտոնից

Բեզոսը հեռանում է Amazon-ի գլխավոր տնօրենի պաշտոնից

Ջեֆ Բեզոսը հուլիսի 5-ին հեռանում է իր իսկ հիմնադրած ընկերության՝ Amazon-ի գլխավոր տնօրենի պաշտոնից։ Լիազորություններն անցնում են Էնդրյու Ջեսսիին, որը նախկինում ղեկավարել է ընկերության վեբ ծառայությունները։ Սակայն Բեզոսը մնում է կառավարման խորհրդի նախագահ։

Նա պարզաբանել է, որ մտադիր է ավելի շատ ժամանակ հատկացնել այլ նախագծերի, այդ թվում իր ստեղծած աերոտիեզերական Blue Origin ընկերությանը։ Ֆիրմայի մշակած բազմակի օգտագործման New Shepard տիեզերանավը հուլիսի 20-ին կիրականացնի առաջին թռիչքը, որի մասնակիցներից մեկն էլ կդառնա Բեզոսը։

Amazon ընկերությունը հիմնադրվել է Սիեթլում, 1994 թվականի հուլիսին՝ որպես գրքերի վաճառքի համացանցային հարթակ։ Այնուհետև այն վերածվել է էլեկտրոնային առևտրի խոշորագույն դերակատարի։ Ջեֆ Բեզոսը Forbes-ի վարկածով զբաղեցնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի առաջին հորիզոնականը։ Պարբերականը նրա կարողությունը գնահատում է 201,8 մլրդ դոլար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում