Հայտնի է, թե ով կարող է դառնալ ԻՊ-ի նոր պարագլուխը

Հայտնի է, թե ով կարող է դառնալ ԻՊ-ի նոր պարագլուխը

Սիրիայում ԱՄՆ-ի կողմից ոչնչացված Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի Ալ-Քուրեյշիի փոխարեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր պարագլուխ կդառնա Ալ-Իսաուի ազգանունով իրաքցին: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը ։

Ավելի վաղ Ալ-Իսաուին Ալ-Կուրեյշիի տեղակալն էր:

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին ԱՄՆ-ն հայտարարել էր Սիրիայում ԻՊ-ի պարագլխի ոչնչացման մասին։

Պենտագոնում նշել են, որ գործողության ժամանակ Ալ-Կուրեյշին պայթեցրել է պայթուցիկ սարքը՝ սպանելով իրեն և իր ընտանիքի անդամներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում