Պաշտպանության նախարարը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է ընկերության դերը ԶՈՒ կարիքների համար իրականացվող բեռնափոխադրումների գործում

Պաշտպանության նախարարը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է ընկերության դերը ԶՈՒ կարիքների համար իրականացվող բեռնափոխադրումների գործում

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: 

Շնորհավորելով պարոն Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, Ալեքսեյ Մելնիկովը ներկայացրել է բեռնափոխադրումների ոլորտում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեությունը, երկաթուղային ենթակառուցվածքների վիճակը և զարգացման հեռանկարները:

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ընկերության ռազմավարական դերակատարությունը ինչպես քաղաքացիական նշանակության, այնպես էլ ԶՈՒ կարիքների համար իրականացվող բեռնափոխադրումների գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության հետ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ համագործակցության հետագա ծրագրերը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում